«Ղարաբաղը հետ բերեցինք, բայց գուլպա ենք ծախում»․ ադրբեջանցի վետերանների դաժան իրականությունը
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը դարձել են Ադրբեջանի ներկայիս սոցիալական և բարոյական ճգնաժամի վառ ապացույցը։

Ադրբեջանում տարիներ շարունակ տարվող պաշտոնական քարոզչությունը, թե Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության սահմանումը հասարակությանը բերելու է բարօրություն և սոցիալական արդարություն, փլուզվում է իրականության բախվելիս։ Համացանցում և սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվող տեսանյութերը ցույց են տալիս պատերազմի մասնակիցների դաժան առօրյան․ հաղթանակի մասին հայտարարություններից հետո տասնյակ վետերաններ հայտնվել են անտերության, ծայրահեղ աղքատության և գործազրկության մեջ։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը դարձել են Ադրբեջանի ներկայիս սոցիալական և բարոյական ճգնաժամի վառ ապացույցը։ Դրանցում պատկերված կերպարներն ուղղակիորեն բացահայտում են պաշտոնական Բաքվի քարոզչության սնանկությունը․
Տեսանյութերից մեկի հերոսը 44-օրյա պատերազմի այն մասնակիցն է, ով «հայտնի» էր դարձել հայ զինծառայողների գերեվարմամբ՝ Սենան Զեյնալովը։ Սակայն պատերազմից հետո նա հայտնվել է լիակատար անտերության մեջ․ պետությունից որևէ պատշաճ աջակցություն չստանալով՝ նա բախվում է անգործությանն ու անելանելիությանը։
Մյուս տեսանյութի կերպարը՝ Վուգար Հուսեյնովը, չունենալով ապրուստի միջոցներ և աշխատանք, ստիպված է գոյատևել փողոցում գուլպաներ վաճառելով։ Սա լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է Ալիևի ռեժիմը օգտագործում սեփական քաղաքացիներին ռազմական գործողությունների ժամանակ, իսկ հետո ուղղակի նետում փողոց՝ թողնելով ծայրահեղ աղքատության մեջ։
Դեռևս պատերազմից առաջ Բաքվի իշխանությունները հանրության շրջանում ակտիվորեն տարածում էին այն թեզը, թե Ղարաբաղը «վերադարձնելուց» հետո երկրում բոլորը երջանիկ են ապրելու, իսկ պատերազմի մասնակիցներին խոստանում էին անհոգ կյանք, բնակարաններ և բարձր սոցիալական կարգավիճակ։ Սակայն իրական պատկերն այլ է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի 2026թ․ ընտրությունների վերջնական զեկույցը․ արձանագրվել են ռուսական աննախադեպ միջամտություն և ներքին բևեռացում
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության համակարգը դեռևս մնում է անբավարար։
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Մենք որևէ լարվածություն չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. բոլոր հարցերը քննարկվում են խաղաղ ճանապարհով. Կոբախիձե
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։