Ղրղզստանում ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը խոսել է ռուսական կողմից արված սահմանափակումների մասին
Փաշինյանն ասել է, որ այս հանգամանքը Հայսատանի հանրության կողմից նեգատիվ ընկալում է ստեղծում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

Ղրղզստանում ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է դիվերսիֆիկացիայի և Հայաստանի համար այլընտրանքներ ձևավորելու արտաքին քաղաքականություն, ինչը յուրաքանչյուր երկրի սուվերեն և լեգիտիմ իրավունքն է։
Հարցին ի պատասխան, թե իր համար կարևո՞ր է, որ Հայաստանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, Փաշինյանը պատասխանել է․
«Ես կարծում եմ, որ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը կլինի ոչ էթե այս գործընթացի տորպեդահարումը, այլ հակառակը՝ աշխատելը, որպեսզի բարձրանա ԵԱՏՄ-ի մրցունակությունն ու գրավչությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, և ես արդեն ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ» ։
Փաշինյանը խոսել է նաև ռուսական կողմից արված սահմանափակումների մասին և ասել է, որ այս հանգամանքը Հայսատանի հանրության կողմից նեգատիվ ընկալում է ստեղծում ԵԱՏՄ-ի նկատմամբ։
Իսկ հարցին, թե արդյո"ք հայկականն կողմը համեմատել է հայկական ապրանքների իրացման հեռանկարները ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, վարչապետ Փաշինյանը պատասխանել է, որ ցանկացած երկիր նպատակ ունի բարձրացնել իր արտադրանքի որակը, և հետևաբար մրցունակությունը։ Նա ասել է, որ հայկական կողմն այդ ուղղությամբ աշխատում է, աշխատում են բոլոր գործընկերները ԵԱՏՄ-ում և բոլոր մնացած տեղերում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։