Գնաճը՝ Հայաստանում. ԱԶԲ-ի տվյալներ
Ըստ ԱԶԲ կանխատեսման՝ գնաճը Հայաստանում 2026թ. կկազմի 3.8% (2025թ. 3.3%-ի համեմատ) և 2027թ. կնվազի՝ կազմելով 3.2%:

Ասիական զարգացման բանկը հրապարակել է «Ասիայի զարգացման հեռանկարները» զեկույցը, որը 2026թվականի համար կանխատեսում է Հայաստանի իրական ՀՆԱ-ի 5.5% (2025թ. 7.2%-ի համեմատ), իսկ 2027թ. համար՝ 5.7% աճ:
2026թ. համար ՀՀ-ի իրական ՀՆԱ-ի աճի վերաբերյալ կանխատեսումը նախորդ՝ 2025թ. սեպտեմբերյան կանխատեսման համեմատ բարելավել է 0.8 տոկոսային կետով:
Ըստ ԱԶԲ կանխատեսման՝ գնաճը Հայաստանում 2026թ. կկազմի 3.8% (2025թ. 3.3%-ի համեմատ) և 2027թ. կնվազի՝ կազմելով 3.2%:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանում 2026թ․ համար կանխատեսվել է իրական ՀՆԱ-ի 5.5%, իսկ 2027թ. համար՝ 5.2% աճ: Ադրբեջանում և Թուրքիայում կանխատեսվել է՝ համապատասխանաբար 2% և 3.6% իրական ՀՆԱ-ի աճ՝ 2026թ. համար։
ԵԱՏՄ երկրներից Ղազախստանում ակնկալվում է 4.8% տնտեսական աճ՝ 2026թ. համար և 4.5% աճ՝ 2027թ. համար: Ղրղզստանում կանխատեսվել է 8.9% և 8.4% աճ՝ համապատասխանաբար 2026թ. և 2027թ. համար։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է