Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն
Գոռ Մինասյանը Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի առաջնությունում +110 կգ քաշային կարգում 457 կգ արդյունքով դարձել է չեմպիոն՝ կարիերայում երրորդ անգամ նվաճելով Ասիայի ոսկին։

Հնդկաստանում անցկացվող ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը դարձել է չեմպիոն, այս մասին հայտնում է armsport.am-ը։
+110 կգ քաշային կարգում 31-ամյա ծանրորդը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք և կարիերայում երրորդ անգամ նվաճել Ասիայի չեմպիոնի տիտղոսը։
Մինասյանի հիմնական մրցակիցը՝ Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին, երկամարտում հավաքել է 445 կգ և արժանացել արծաթե մեդալի։ Նա հրում վարժությունում բարձրացրել է 261 կգ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Բրոնզե մեդալը նվաճել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սոն Յոն Հվանը՝ 416 կգ արդյունքով։
Հատկանշական է, որ Մինասյանի 457 կգ արդյունքը 6 կգ-ով գերազանցել է այն ցուցանիշը, որով հայաստանցի Վարազդատ Լալայանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: