Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդ ընտրություններին համայնքապետ չընտրվելու փաստին՝ Մինասյանը վստահեցրել է, որ հիասթափված չէ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի համոզմամբ՝ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, քանի որ այս պահին հանրապետության երկրորդ քաղաքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդ ընտրություններին համայնքապետ չընտրվելու փաստին՝ Մինասյանը վստահեցրել է, որ հիասթափված չէ:
Անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, պատգամավորը նշել է, որ այդ մասին կխոսեն միայն ընտրությունների օրը հայտնի դառնալուց հետո․
«Արտահերթ ընտրությունները ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ հստակ ամրագրված են ո՛ր դեպքում են իրականանում: Կան մեկ-երկու տարբերակներ, երբ եղան՝ այդ ժամանակ մենք կհայտարարենք»,- ասել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակն անմիջականորեն ազդում է բնակիչների և քաղաքային տնտեսության վրա․
«Շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ հարց չի կարգավորվել, ոչ մի խնդիր չի լուծվել մինչ օրս»,- եզրափակել է Սարիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի 2026թ․ ընտրությունների վերջնական զեկույցը․ արձանագրվել են ռուսական աննախադեպ միջամտություն և ներքին բևեռացում
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության համակարգը դեռևս մնում է անբավարար։
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Մենք որևէ լարվածություն չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. բոլոր հարցերը քննարկվում են խաղաղ ճանապարհով. Կոբախիձե
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։