Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ բացահայտվել են հավաքներին մասնակցելու համար զինվորականների նյութական շահագրգռման դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ստացվել հավաքներին մասնակցելու նպատակով նախկին և վիրավորում ստացած զինվորականների նյութական շահագրգռման վերաբերյալ։

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ, այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: