Հայաստան
4 հունիսի 2026 • 12:51
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Քաղաքացիներին կոչ է արվում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով։

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջիններս պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին փոխանցել ընտրակաշառք՝ ակնկալելով, որ լռության օրվա ընթացքում իրավական արձագանքը կլինի սահմանափակ։
Կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է, իսկ դրանց մասնակից անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության՝ անկախ ժամանակից, վայրից կամ ներգրավված անձանց շրջանակից։
Քաղաքացիներին կոչ ենք անում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով, չտրվել ապօրինի առաջարկներին և ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկության տիրապետելու դեպքում անհապաղ հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։