Հակակոռուպցիոնը մերժեց միջնորդությունը. Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ
2022 թվականին կայացված դատավճռով Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մեկ այլ դրվագով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը։
«ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկատարելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժ չկրելու վերաբերյալ որոշումը մերժել»,- դատական նիստի ժամանակ որոշման եզրափակիչ մասն է ընթերցել դատավոր Դավթյանը։
Դատարանը հիմնավոր է համարել պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ արձանագրելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ վերջինիս կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ գոյություն չեն ունեցել։
Հիշեցնենք, որ 2022 թվականին կայացված դատավճռով Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մեկ այլ դրվագով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, Գորիսի համայնքապետը 5 տարի ժամկետով զրկվել էր տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։