Համախմբումը վաղուց է եղել, չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Հիշեցնենք, որ նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց մեկնարկելու նախաձեռնությամբ։

Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր դաշտի համախմբման վերաբերյալ հայտարարությանը։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք սա սպասվող հետընտրական զարգացումների սկիզբն է և ինչպիսի՞ հետևանքներ կարելի է կանխատեսել, գործադիրի ղեկավարը պատասխանել է, որ քաղաքական դաշտում որևէ նոր բան տեղի չի ունենում։
«Համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել. ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այդ ուժերը նույն ուժն են՝ նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող։ Դա ի՞նչ նորություն է։ Ակնհայտ փաստ է դա»,- հայտարարել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց մեկնարկելու նախաձեռնությամբ։ Նա առաջարկել էր ստեղծել հատուկ համակարգող խորհուրդ և ուղիղ եթերների ձևաչափով ակտիվ շփումներ սկսել հանրության հետ՝ երկրում առկա ընթացիկ խնդիրները վեր հանելու նպատակով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։