Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թվականի ՇՄՆ բյուջեի կատարողականը
Նախարարության ենթակայությամբ գործող 10 ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը պետբյուջեից կազմել է շուրջ 3 մլրդ դրամ։

Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 16,2 մլրդ դրամ, որից փաստացի ծախսվել է 13,1 մլրդ դրամը։ Հաշվետու տարում գերատեսչությունն իրականացրել է 6 ծրագիր և 33 միջոցառում։ Այս մասին բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ 2024 թվականի համեմատ նախարարության ֆինանսավորումն ավելացել է 5,1 մլրդ դրամով, իսկ փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 3,8 մլրդ դրամով։
Նախարարության ապարատի և ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) պահպանմանը հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ (կատարողականը՝ 98,7%):
Նախարարության ենթակայությամբ գործող 10 ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը պետբյուջեից կազմել է շուրջ 3 մլրդ դրամ։
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված մուտքերը կազմել են մոտ 3,1 մլրդ դրամ, ինչը 185 մլն դրամով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։
Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ բնապահպանական խնդիրները լուծվում են ոչ միայն պետբյուջեի, այլև միջազգային ֆինանսավորման հաշվին։ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 4 հատուկ պահպանվող տարածքների տրամադրել է 220,6 մլն դրամի դրամաշնորհ։
Ներկայումս ընթացքի մեջ են միջազգային դոնորների աջակցությամբ իրականացվող 35 ազգային և 4 տարածաշրջանային ծրագրեր։ Դրանցից 5-ը հաստատվել է հենց 2025 թվականին՝ ընդհանուր 23,5 մլն ԱՄՆ դոլար բյուջեով։
«Հայաստանը կարևորում է միջազգային բնապահպանական և կլիմայական ֆինանսավորման դերը գլոբալ պարտավորությունների իրականացման գործում»,- նշել է նախարարը։
Գերատեսչության ղեկավարն առանձնակի շեշտել է, որ Հայաստանը պատրաստվում է 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ «COP 17»-ը, և ստանձնել դրա նախագահությունը։ Ըստ Մաթևոսյանի՝ այս առաքելությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ մինչև 2028 թվականը դառնալու կենսաբազմազանության գլոբալ քաղաքականությունների առաջմղողն ու համաշխարհային օրակարգ ձևավորողը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։