Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
«Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝ օպերատիվ-հետախուզական առաջին և երկրորդ վարչությունների 3 օպերլիազոր:

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր Կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Հանրապետության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև Հանրապետության տոնի կապակցությամբ իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
- Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանին:
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, արտահերթ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
- Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Բալույանին:
Իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
- Կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Մ. Արտուշյանին:
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած բարձր մասնագիտական պատրաստվածության և կառավարչական արդյունավետ հմտությունների կիրառման համար հուշանվեր ձեռքի ժամացույցով է պարգևատրվել՝
- Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:
Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը և Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ղուկասյանը:
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
- Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գոհար Ադոնցը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լուսինե Սուլեյմանյանը:
- Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Պապյանը, երկրորդ վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև նշված վարչությունների 10 օպերլիազորներ:
- Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝
- Օպերատիվ-հետախուզական առաջին և երկրորդ վարչությունների 3 օպերլիազոր:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: