Հանրապետությունում հուլիսին եղանակը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում
Որոշակի օրերին հատկապես,հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կտատանվի +38-+40 աստիճանի սահմաններում։

Հանրապետությունում հուլիսին եղանակը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, սակայն տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։Հրավիրված ասուլիսում այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա տեղեկացրել է, որ հուլիսին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում կլինի +24-+28 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ +30-+32, հովտային գոտիներում +32-+35 աստիճանի սահմաններում։
Որոշակի օրերին հատկապես, հուլիսի 3-րդ տասնօրյակում հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կտատանվի +38-+40 աստիճանի սահմաններում։
Անդրադառնալով վերջին օրերին Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում խոշոր տրամաչափի կարկտահարությանը, ու մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ հանրապետությունում կարկտահարության նման դեպքեր չեն լինում, կիրառվել է կլիմայական զենք՝ Գագիկ Սուրենյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում եղել են նման դեպքեր, որոնք պայմանավորված են մթնոլորտի շրջանառության փոփոխությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: