Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից ՀՀ դիզելային վառելիք ներկրելու և մեծածախ վաճառք իրականացնելու մտադրության մասին, նախապես մշակված խարդախության պլանն իրագործելու դիտավորությամբ, ընկերության տնօրինությանը ներկայացրել են, թե իբր հանքարդյունաբերությամբ զբաղվող անձանց շրջանում մեծ ծավալով դիզելային վառելիք իրացնելու հնարավորություն ունեն, ինչպես նաև Երևանում գործող բենզալցակայանը և պահեստը ներկայացրել են իրենցը։
Այնուհետև, 2025 թվականի հուլիսի 10-ին Խ․Ա․-ին պատկանող ՍՊ ընկերության միջոցով վերոհիշյալ ընկերության հետ կնքել են դիզելային վառելիքի մատակարարման պայմանագիր՝ գումարը 15-օրյա ժամկետում վճարելու պայմանով։
Նշված ընկերության տնօրինության մոտ ձեռք բերված վստահությունն ու վերջիններիս կողմից իրենց ավելի մեծ քանակի դիզվառելիք վաճառելու ցանկությունն էլ ավելի ամրապնդելու և իրենց հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով հանցավոր խմբի անդամները, նախապես ձեռք բերված դիզելային վառելիքի գումարը՝ 113 մլն ՀՀ դրամը, վճարել են պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ և մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունից ստացել են ընդհանուր՝ 465 մլն ՀՀ դրամ արժողության շուրջ 1.2 մլն լիտր դիզվառելիք, որը վաճառել են տարբեր կազմակերպությունների և անձանց։ Հետագայում, անհիմն պատճառաբանություններով, հանցավոր խմբի անդամները խուսափել են վճարել մնացած գումարը և խաբեության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 465 մլն ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներ Խ․Ա.-ի և Վ․Գ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը)։
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կարդացեք նաև
Հայաստան8 հուլիսի 2026
Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
Ըստ դատախազության ուսումնասիրությունների՝ 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։
Հայաստան8 հուլիսի 2026
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայաստան8 հուլիսի 2026
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա
Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։