Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Խոսքը Կոտայքի մարզի Առինջ գյուղի (Պ. Սևակ թաղամաս, 14-րդ փողոց, թիվ 8) անշարժ գույքի մասին է, որի շուրջ 91%-ը ճանաչվել է ապօրինի և անցել պետությանը։

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են իրավասու դատարան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
Նախկին պաշտոնյան մեղադրվում է արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու (այն դիտավորությամբ վնասելու) համար։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստրը) բռնագանձված գույքի նկատմամբ։
Խոսքը Կոտայքի մարզի Առինջ գյուղի (Պ. Սևակ թաղամաս, 14-րդ փողոց, թիվ 8) անշարժ գույքի մասին է, որի շուրջ 91%-ը ճանաչվել է ապօրինի և անցել պետությանը։
Ըստ քրեական վարույթի տվյալների՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ Հակակոռուպցիոն դատարանի կողմից գույքի վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց (արգելանք) և արգելվել է որևէ տնօրինման գործողություն։ Չնայած դրան՝ նա կազմակերպել է հիշյալ բնակելի տան դիտավորյալ վնասումը։
-
Ապամոնտաժվել են արտաքին և ներքին պատերի երեսպատման սալիկները, մանրահատակը։
-
Տեղահանվել են դռներն ու պատուհանները։
-
Վնասվել է ներքին հարդարումը (այդ թվում՝ հոսանքալարերը, պատերն ու առաստաղը)։
-
Վնասվել են բակի ջրավազանն ու տան տանիքի ծածկը։
Այս գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի նյութական վնաս։
2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կարապետ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով, և 20 միլիոն դրամ գրավը։
Դատախազությունը հայտնում է նաև, որ պետությանը պատճառված շուրջ 229 միլիոն դրամի վնասի վերաբերյալ դատախազը դատարան կներկայացնի համապատասխան գույքային հայց։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։