Սպորտ
26 մայիսի 2026 • 08:53
Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում
Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը և 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը»,-նշված է հաղորդագրությունում։
Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)․ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն արժանացել են բրոնզե մեդալների:
Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: