Հայ-ավստրիական հարաբերություններ և տարածաշրջանային նախագծեր. Վիեննայում հանդիպել են երկու երկրների դիվանագետները
Բանակցությունների առանցքային թեմաներից է եղել իրավիճակը Հարավային Կովկասում։

Հայաստանն ու Ավստրիան դիտարկում են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հեռանկարները, իսկ Երևանը եվրոպական գործընկերներին է ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու լոգիստիկային ուղղված իր նախագծերը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Այսօր՝ հունիսի 18-ին, Վիեննայում հանդիպում է անցկացվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարշիկի միջև: ԱԳՆ փոխանցմամբ՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության բարձր մակարդակը և մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ քայլերի շուրջ։
Բանակցությունների առանցքային թեմաներից է եղել իրավիճակը Հարավային Կովկասում։ Փոխնախարար Աբիսողոմոնյանը ավստրիացի պաշտոնակցին է ներկայացրել տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված պաշտոնական Երևանի ջանքերը: Այս համատեքստում հատուկ ընդգծվել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը, որը միտված է տարածաշրջանի լոգիստիկ և տրանսպորտային ներուժի լիարժեք կիրարկմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպասվող խոշոր միջազգային իրադարձությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրան նախորդող Առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։