Հինգշաբթի, հունիսի 25
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
25 հունիսի 2026 • 17:32

Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի 2027 թվականի հունվարի 1-ից

Ֆիզիկական անձանց համար կսահմանվեն առանձին կանոններ, որպեսզի անձնական օգտագործման համար հեռախոս ներկրելիս խնդիրներ չառաջանան։

Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի 2027 թվականի հունվարի 1-ից

 Հունիսի 25-ին կառավարության նիստում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պետք է ներդնի IMEI կոդերի գրանցման և վերահսկման միասնական համակարգ, որի միջոցով բջջային ցանցում կակտիվանան միայն օրինական ճանապարհով ներկրված կամ գրանցված հեռախոսները։

Փաշինյանն ասել է, որ  բջջային հեռախոսների շուկան Հայաստանում գործող խոշորագույն ստվերային շուկաներից մեկն է, և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։Նա ասել է, որ  բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է։

Միևնույն ժամանակ նշվել է, որ ֆիզիկական անձանց համար կսահմանվեն առանձին կանոններ, որպեսզի անձնական օգտագործման համար հեռախոս ներկրելիս խնդիրներ չառաջանան։ «Կարիք չկա լարվածություն ստեղծել անհատների համար։ Կկանոնակարգվի, թե մարդը որքան հաճախ կարող է անձնական օգտագործման հեռախոս բերել՝ տարին մե՞կ, թե՞ երկու տարին մեկ»,- ասել է վարչապետը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև