«Հայաստան» դաշինքը նույնպես վաղը չի մասնակցի Ազգային ժողովի նիստին
Խմբակցության անդամները նախատեսում են այդ ընթացքում գտնվել Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ կայանալու է Վեհափառի գործով դատական նիստը։

«Հայաստան» դաշինքը վաղը չի մասնակցի Ազգային ժողովի նիստին։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Վաղը առավոտյան կգանք նիստի շարունակությունը կապահովենք, հաշվի առնելով, որ ընդդիմության թեկնածուի քննարկման մասին է այն, այնուհետև կգնանք դատավարությանը մասնակցելու»,- նշել է Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել վաղվա նիստին։ Խմբակցության անդամները նախատեսում են այդ ընթացքում գտնվել Էջմիածնի դատարանի մոտ, որտեղ կայանալու է Վեհափառի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 16:00-ին, կմեկնարկի Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։