Հայաստան–Ռումինիա․ շեշտվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը
Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը հանդիպել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին։ Քննարկվել է աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում համագործակցության ու փորձի փոխանակման ընդլայնումը։

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ—ն։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռումինիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության զարգացման կարևորությունը քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում։
Հանդիպման ընթացքում Արամ Ղազարյանը ներկայացրել է Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են քաղաքացիական պաշտպանության համակարգի արդիականացմանը, կարողությունների զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
Կողմերը կարևորել են նաև փորձի փոխանակման և համագործակցության խորացման անհրաժեշտությունը աղետների ռիսկի կառավարման ոլորտում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։