Հայաստանը մտնում է վիզաների ազատականացման նոր փուլ
Այս ուղղությամբ արձանագրվում է պատմական առաջընթաց։

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։
Նախարարը շեշտել է, որ այս ուղղությամբ արձանագրվում է իսկապես պատմական առաջընթաց։
«Մենք միակ պետությունն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ խոսում է վիզաների ազատականացման հարցով։ Գիտեմ, թե որքան մեծ է հանրային սպասումը վիզաների ազատականացման գործընթացի շուրջ, ուստի բաց, թափանցիկ և պատասխանատու կերպով ձեզ հետ կիսվում ենք յուրաքանչյուր զարգացմամբ»,- նշել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ երկխոսության պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում և բարձր վստահության պայմաններում ստացել է գործողությունների ծրագիրը, իսկ օրեր առաջ եվրոպացի գործընկերները ներկայացրել են առաջին առաջընթացի զեկույցը։
«Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում»,- ընդգծել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմի ջանքերն ու առաջընթացը բարձր է գնահատել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ամփոփելով խոսքը՝ որպես հայկական կողմի բանակցող, Արփինե Սարգսյանը վստահեցրել է. «Սա մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի և Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի և արժանապատիվ ճամփորդության նպատակը»։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: