Հայաստանը ողջունել է Հունաստանի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում և վերահաստատել համագործակցության հանձնառությունը
Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին:

Երեկ՝ հունիսի 15-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին:
Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը: ԱԳ նախարարի տեղակալ վերահաստատել է՝ Հայաստանը, հանդիսանալով Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել իր ջանքերն այս ոլորտներում նպատակային համագործակցության խթանման նպատակով:
Աբիսողոմոնյանը ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը Կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովմանը:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: