Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար․ հայտարարում են Բաքվից
Ալեքբերլին նաև հայտարարել է՝ նման նախաձեռնությունները հիմնված են տարածաշրջանում ձևավորված «նոր իրողությունների» վրա՝ փորձելով դրանք ներկայացնել որպես իրավական հիմք ունեցող գործընթաց։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Օրդուբադում անցկացվող «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար։ Նրա խոսքով՝ այդ վերադարձը ներկայացվում է որպես մարդու իրավունքների հարց և «անխուսափելի գործընթաց»՝ միաժամանակ ուղեկցվելով Հայաստանի հասցեին ուղղված քաղաքական պահանջներով։
Ալեքբերլին նաև հայտարարել է՝ նման նախաձեռնությունները հիմնված են տարածաշրջանում ձևավորված «նոր իրողությունների» վրա՝ փորձելով դրանք ներկայացնել որպես իրավական հիմք ունեցող գործընթաց։ Զուգահեռ նա կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է ընդունի այդ «իրողությունը» և «ապահովի վերադարձի պայմաններ»։
Երևանը բազմիցս հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը չունի որևէ պատմական, աշխարհագրական կամ իրավական հիմք և չի կարող դիտարկվել որպես միջազգային իրավունքի կատեգորիա։
Ադրբեջանական այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը վերջին տարիներին վերածվել է պետական մակարդակով առաջ մղվող քաղաքական և տեղեկատվական օրակարգի։ Այն ներկայացվում է որպես մարդու իրավունքների հարց, սակայն բովանդակային առումով պարունակում է Հայաստանի նկատմամբ տարածքային և քաղաքական բնույթի պահանջներ՝ փորձելով դրանք ձևակերպել որպես «վերադարձի իրավունք»։
Այս խոսույթի ակտիվացումը հատկապես նկատելի է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի իրադարձություններից հետո, երբ Բաքուն սկսել է այն ավելի հետևողականորեն առաջ մղել միջազգային հարթակներում՝ ի հակակշիռ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների շուրջ ընթացող քննարկումների։ Այդ համատեքստում այսպես կոչված «վերադարձի» թեման դիտարկվում է ոչ թե որպես զուտ հումանիտար հարց, այլ որպես քաղաքական գործիք՝ միջազգային օրակարգը փոխելու և Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման մեխանիզմներ ձևավորելու նպատակով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն18 հունիսի 2026
«Չենք հանդուրժելու, պայքարելու ենք մինչև վերջ». «Ուժեղ Հայաստանը» Դավիթ Ղազինյանի կողքին է
Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։
Քաղաքականություն18 հունիսի 2026
Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
«ՀՎստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը»։
Քաղաքականություն18 հունիսի 2026
ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի հուշահամալիրի միջադեպի պատճառով․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրի պղծման դեպքի առնչությամբ։ Ռուսաստանում միջադեպը գնահատել են որպես պատմական հիշողության դեմ ուղղված գործողություն։