Հայաստանը վայելելում է տարբեր երկրների առաջնորդների ու միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը. Ալեն Սիմոնյան
Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի:
Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ:
Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության:
Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձեւակերպումներն այլեւս միայն սահմանադրական ամրագրումներ չեն:
Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում:
Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը:
Փառք նահատակներին եւ շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»,- ասվում է ուղերձում։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է