Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում աշխատանքներ են տարվում․Բայրամով
« Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը Հայաստանի հետ»։

Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները՝ բացելու Հայաստանի հետ տրանսպորտային և հաղորդակցական կապերը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հայտարարությունն արել է Շվեյցարիայի դաշնային արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում հետագա առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ փաստաթղթում։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական գծերի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Մենք սպասում ենք, որ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն նախապատրաստական փուլի ավարտից հետո։ Ադրբեջանն իր աշխատանքի մեծ մասն ավարտել է», - ասել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի վերականգնումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
«Այս նախագծերի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, այլև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Սա օգտակար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ու տարածաշրջանի համար», - նշել է Բայրամովը։
«Նավթամթերքն արդեն իսկ մատակարարվում է Ադրբեջանից Հայաստան։ Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1 տարվանից էլ քիչ ժամանակահատվածում ԱՀ տարածքով դեպի ՀՀ և ՀՀ-ից մոտավոր 60 հզ. տ. բեռ է անցել: Նավթամթերքը կազմել է մոտ 20 հզ. տ., և վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը դեռ տեսնելու ենք», - նշել է Ջեյհուն Բայրամովը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։