Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր
Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։

Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերԻրադարձային Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով ս.թ. հուլիսի 27–30-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։ Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։
Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքները և վերապատրաստման հնարավորությունները, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։ Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը այցի ավարտին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։
Կարդացեք նաև
Հայաստան30 հուլիսի 2026
Բուխարեստում քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:
Հայաստան30 հուլիսի 2026
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեիղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ–ից հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Հայաստան30 հուլիսի 2026
ԿԳՄՍ նախարարը շարունակում է հետևել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներին
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը