Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է. Դավիթ Խուդաթյան
Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ հրապարակել էի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող տարանցիկ թռիչքների դինամիկան՝ օրվա ինչ որ պահի և պնդել, որ մեր օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է:
Սրան ի պատասխան՝ օրվա ինչ որ պահի «օդային փորձագետ» դարձած որոշ ընդդիմադիրներ կոչ են անում zoom անել պատկերը՝ ենթադրելով, թե հոսքը կոնկրետ ՀՀ օդային տարածքով չէ:
Եվ այսպես, 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ:
Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ:
Սիրելի՛ «օդային փորձագետ» ընդդիմադիրներ, ուզում եք zoom արեք, ուզում եք՝ 4x zoom, ուզում եք՝ 16x, ուզում եք՝ 116x, Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»։
Կարդացեք նաև
Հայաստան30 օգոստոսի 2026
Բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակները մասնակցել են հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը
Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։
Հայաստան30 օգոստոսի 2026
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 31-ին՝ ժամը 10։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում
Հայաստան30 օգոստոսի 2026
Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ: