Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը և անվավեր ճանաչել «Մուշ» կինոթատրոնի վաճառքի պայմանագիրը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը և անվավեր ճանաչել 2006 թվականին կնքված՝ Մարտունու «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրըլ, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 1218 քմ մակերեսով կինոթատրոնի շենքը, 43,7 քմ ենթակայանը և 0,272 հա հողամասը օտարվել են 4 մլն 572 հազար դրամով, այն դեպքում երբ կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 33 մլն դրամ։
Ուսումնասիրությամբ նաև արձանագրվել է, որ գույքը վաճառվել է կադաստրային և շուկայական արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով օրենսդրական պահանջները։
Դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո գույքը՝ «Մուշ» կինոթատրոնը և հարակից տարածքները, կվերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: