Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող. ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան
«Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի»:

Լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկել է, որ որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը, դա նույնպես տարբերակներից մեկն է:
«Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են՝ գազի գնի պատճառով։
Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է։ Այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ գազին մատչելիություն ունենալու, մենք կունենանք և գազ, և գազի փող՝ մինչև էժան գազի հասնելը:
Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստան չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»,-նշել է նա:
Կարդացեք նաև
Հայաստան9 սեպտեմբերի 2026
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։
Հայաստան9 սեպտեմբերի 2026
Պետական պարտքն ԱՄՆ դոլարով արտահայտված կազմում է 13 մլրդ 900 մլն դոլար
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հայաստան9 սեպտեմբերի 2026
«Հետևեցի մեր զինվորների սննդի պատրաստման ընթացքին»
Այս մասին սոցցանցի էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: