Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ու Ռուանդան պայմանավորվել են դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցողների համար վերացնել մուտքի արտոնագրի պահանջը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են համաձայնագիր՝ երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջից ազատվելու վերաբերյալ։
Ստորագրումից հետո կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուանդայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։