Հայաստանի շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է Գյումրի քաղաքից
Քվեաթերթիկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 4-րդն է:

Հայաստանի շնորհապետական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է Գյումրի քաղաքից: Շրջելով քաղաքում, լինելով տարբեր վայրերում, կուսակցության անդամները հանդիպել են գյումրեցիների հետ և ծանոթացրել իրենց նախընտրական ծրագրին:
«Մեկնարկը սկսել ենք Գյումրիից և ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ Գյումրին տոկունության խորհրդանիշ ունի: Երկրաշարժից հետո այս քաղաքը նորից կամք գտավ ոտքի կանգնելու: Հետևաբար, մեր ուժի համար էլ կարծում եմ խորհրդանշական է Գյումրիից քարոզարշավ սկսելը: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է գնա փոփոխությունների և մերժի նախկին քաղաքական համակարգը, որի անբաժանելի մաս են նախկին նախագահները և ներկայիս վարչապետը»,- ասել է կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը:
Գուրգեն Սիմոնյանի խոսքով իրենք ունեն բավականին մեծ շանսեր այս ընտրություններում:
«Տարբեր հաշվարկներով հանդիսանում ենք երկրորդ, երրորդ ուժը, որը հավակնում է լինել առաջին ուժը ՀՀ-ում, սակայն իրականում ինչ պատկեր է՝ ցույց կտա հունիսի 7-ը»,- ասել է Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքական այս ուժը բեկումնային փոփոխություն է խոստանում տարբեր ոլորտներում, կարևորելով և առանձնացնելով երկրի անվտանգությանն առնչվող հարցերը:
Քվեաթերթիկում Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 4-րդն է:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: