Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է. ՀՀ ՆԳՆ
Հայաստանում շնորհիվ ոստիկանների ու փրկարարների ծառայության՝ մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի:

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն: Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները իրականացրել են հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն, այս մասին հրապարակում է կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Միջոցառումների օրերին, այդ թվում՝ ապրիլի 23-ի Ջահերով երթի և ապրիլի 24-ի Ծիծեռնակաբերդի արարողությունների ժամանակ, ինչպես նաև տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ այլ միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ միջոցառումները անցել են անվտանգ պայմաններում՝ առանց խախտումների։ Նախարարությունը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված ծառայությունների կատարելագործմանը և քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: