Հայաստանն ու ԵՄ-ն ընդլայնում են տնտեսական օրակարգը. ուշադրության կենտրոնում հայկական արտահանման հնարավորություններն են
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ միասին, ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հայաստանը քայլեր է ձեռնարկում եվրոպական շուկայում սեփական տնտեսական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Նախօրեին՝ հունիսի 17-ին, արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական օրակարգի առանցքային հարցերը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ միասին, ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում նախկինում տեղի ունեցած քննարկումների՝ այս հանդիպման առանցքում եղել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում, կողմերը հատուկ կարևորել են հայկական արտադրանքի արտահանման աշխարհագրության ընդլայնումն ու առևտրի դյուրացման մեխանիզմները։
Բացի ընդհանուր տնտեսական հեռանկարներից, զրուցակիցներն անդրադարձել են նաև կոնկրետ ճյուղային աջակցությանը, մասնավորապես՝ գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական ծրագրերին։ Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկուստեք բիզնես կապերի խորացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված քայլերի առաջընթացը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։