Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
17 հուլիսի 2026 • 10:55

Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Դեսպանին և կենտրոնի ներկայացուցիչներին են ներկայացվել անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, ինչպես նաև պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։

Փոխնախարարն առանձնակի շեշտել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի կարևոր նախապայմաններից են։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակըՀայաստան

17 հուլիսի 2026

Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակը

ՆԳ նախարարը շեշտել է, որ ներկայիս ջանքերն ուղղված են համակարգի արդիականացմանը, մշտադիտարկման հնարավորությունների ամրապնդմանն ու համայնքների պատրաստվածության բարձրացմանը։

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ ԱրշակյանՀայաստան

17 հուլիսի 2026

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Նրա գնահատմամբ՝ սա միանշանակ ամրապնդում է Հայաստանի դիրքերը համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության քարտեզում։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՀայաստան

17 հուլիսի 2026

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Գլխավոր դատախազը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան