Հայաստանն ու Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ռազմական նորարարությունների և ԱԹՍ-ների ոլորտում
Նախարար Ռուֆոյի խոսքով՝ այս քայլը կարևոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հետազոտությունների և բարձր տեխնոլոգիական նորարարությունների զարգացման համար։

Հայաստանը և Ֆրանսիան նոր մակարդակի են բարձրացնում համագործակցությունը պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի ու վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթուղթը պաշտոնական հիմքեր է ստեղծում ՀՀ ԲՏԱ նախարարության և Ֆրանսիայի ԶՈւ նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև գործընկերության համար։ Ինչպես իր X-ի միկրոբլոգում նշել է Ալիս Ռուֆոն, համաձայնագիրը թույլ կտա խորացնել դեռևս 2023 թվականին սկսված փոխգործակցությունը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու.
-
Անօդաչու թռչող սարքերի մշակումը,
-
Արհեստական բանականության կիրառումը պաշտպանական համակարգերում,
-
Քվանտային հաշվարկների բնագավառում իրականացվող հետազոտությունները։
Նախարար Ռուֆոյի խոսքով՝ այս քայլը կարևոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հետազոտությունների և բարձր տեխնոլոգիական նորարարությունների զարգացման համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: