Հայաստան
1 հունիսի 2026 • 13:54
Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել
Տվյալների կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում:

ՀՀ-ում պաշտոնապես բացվեց առաջին կոմերցիոն գերհամակարգիչը։ Բացման արարողության ժամանակ համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախագծի ներդրողներից «Eleveight AI» ընկերության համահիմնադիր Արման Ալեքսանյանը:
Տվյալների կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում: Վայրն ընտրվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ ապահովել սերվերային սարքավորումների սառեցումը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կենտրոնը հագեցած է «Nvidia»-ի վերջին սերնդի մի քանի հարյուր գրաֆիկական պրոցեսորներով: Այս պահին նախագծում ներդրումների ծավալը կազմում է մոտ 70 մլն դոլար։
Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ այս և Հայաստանում կառուցվող այլ տվյալների կենտրոնները կկարողանան ապագայում ստանալ «Nvidia»-ի հաջորդ սերնդի «Vera Rubin» պրոցեսորներ, որոնք դեռևս մշակման փուլում են: Նրա խոսքով՝ նման հնարավորություն է բացվում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրով, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: