Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես չինստիտուցիոնալացված խաղաղությունը սպառնալիքներ են․Ռուբինյան
«Իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է արձանագրված սպառնալիքները չեզոքացնել և դրանց լուծումներ գտնել»։

Հայաստանում բոլորը գիտակցում են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունները և Ադրբեջանի հետ վերջնականապես չինստիտուցիոնալացված խաղաղությունը սպառնալիքներ են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ մեր սպառնալիքները գալիս են, առաջինը՝ Ադրբեջանից։
«Ադրբեջանի հետ մենք ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության բացակայությունը միանշանակ և աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»,- ասել է Ռուբինյանը։
Աժ նախագահի գնահատմամբ՝ սպառնալիք է նաև Թուրքիայի հետ սահմանի փակ լինելն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Նա ասել է, որ մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև անմիջական հարևանի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է, իսկ հաստատված դիվանագիտական հարաբերություններ չունենալն առնվազն դիվանագիտական սպառնալիք։
«Մենք տեսնում ենք սպառնալիքը և ուզում ենք վերացնել կամ չեզոքացնել այն»,- ասել է ԱԺ նաժագահը։
Նրա խոսքով՝ իշխանության և ընդդիմության մոտեցումների տարբերությունն այն է, որ իշխանությունը փորձում է արձանագրված սպառնալիքները չեզոքացնել և դրանց լուծումներ գտնել։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։