Հայաստանում ԵՄ անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել․Անի Բադալյան
Վերջին օրերին շրջանառվում էին լուրեր, համաձայն որոնց ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Արմենպրեսս»-ի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։
Հիշեցնենք, որ վերջին օրերին շրջանառվում էին լուրեր, համաձայն որոնց ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։
Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։
Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։
Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։
Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: