Հայաստանում են Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները
ԱՄՀ-ն ՊԵԿ-ի համար կարևոր և գնահատելի գործընկեր է.Էդուարդ Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին և Նատալյա Նովտային, ով Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի լիազորությունները կստանձնի ընթացիկ տարվա օգոստոս ամսից։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, ընդգծել է, որ ԱՄՀ-ն ՊԵԿ-ի համար կարևոր և գնահատելի գործընկեր է՝ միաժամանակ հույս հայտնելով, որ պաշտոնավարման անցումը կընթանա սահուն և կնպաստի ԱՄՀ-ի հետ համագործակցության հետագա խորացմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ համապատասխանության ռիսկերի կառավարման և համապատասխանության բարելավման ծրագրի ուղղությունները, ինչպես նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը։
Քննարկվել են ԱՄՀ տեխնիկական աջակցության նախատեսվող ուղղությունները, մասնավորապես, չգրանցված աշխատողների նկատմամբ հարկային վարչարարության բարելավումը, ԱՄՀ-ի FITAS («Framework for International Tax Administration Strengthening») գործիքի կիրառումը, ինչպես նաև հարկային և մաքսային համակարգերի համագործակցության (որոշ գործառույթների ինտեգրման) վերաբերյալ տեխնիկական օժանդակության հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ միտված ՀՀ հարկային և մաքսային վարչարարության առավել արդյունավետ իրականացմանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: