Հայաստանում գրանցվել են բարեփոխումներ․ԵՄ
Այս մասին նշված է Եվրոպական միության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։

Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել արդարադատության ոլորտում բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ, միաժամանակ պահպանվում են դատական անկախության, ոստիկանության հաշվետվողականության, խտրականության դեմ օրենսդրության եւ նախնական կալանքի կիրառման հետ կապված խնդիրները, նշված է Եվրոպական միության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։
Այս զեկույցն անդրադառնում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակին՝ ներառելով ԵՄ գործընկեր երկրների վերաբերյալ առանձին գնահատականներ։
Անդրադառնալով Հայաստանին, զեկույցում նշվում է, որ երկիրը 2025 թվականի ընթացքում իրականացրել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ։Զեկույցում նշվում է, որ Հայաստանը շարունակել է դատական, ոստիկանական եւ սահմանադրական բարեփոխումները, որոնք ուղղված են պետական կառույցների բարեվարքության, հաշվետվողականության եւ արդյունավետության բարելավմանը։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն են հայտնել ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ պնդումների ոչ արդյունավետ քննության, դատական լիարժեք անկախության բացակայության և քրեական վարույթների շրջանակում նախնական կալանքի, իրենց բնորոշմամբ, չափից ավելի կիրառման վերաբերյալ։
ԵՄ- ն Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բնութագրում է որպես տարածաշրջանի ամենակենսունակներից մեկը և նշում, որ քաղաքական բևեռացված միջավայրի պայմաններում պահպանվել է ԶԼՄ-ների բազմակարծությունը։
Զեկույցն անդրադառնում է Հայաստանում առոջապահական, սոցիալական ոլորտում արձանագրված առաջընթացին։ԵՄ-ն նշում է, որ Հայաստանը զգալիորեն ամրապնդել է հակակոռուպցիոն համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
Կարդացեք նաև
Հայաստան12 օգոստոսի 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում
Հաջորդ կանգառը Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինհրապարակում էր, որտեղ կատարվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։
Հայաստան12 օգոստոսի 2026
Կփոխվի կառավարության անդամների երդման տեքստը
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն Ազգային ժողովի դեռևս օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է
Հայաստան12 օգոստոսի 2026
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Խախտումների պատճառով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։