Հայաստանում կալանավորված կամ ձերբակալված անձինք կկարողանան հեռավար ձևաչափով մասնակցել դատական գործընթացին
Նրա խոսքով՝ նման ձևաչափով նիստերին մասնակցությունը կարող է իրականացվել կամ մեղադրյալի պահանջով, կամ դատարանի որոշմամբ։

ՀՀ-ում կալանավորված կամ ձերբակալված անձինք կկարողանան հեռավար ձևաչափով մասնակցել դատական գործընթացին։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ նման ձևաչափով նիստերին մասնակցությունը կարող է իրականացվել կամ մեղադրյալի պահանջով, կամ դատարանի որոշմամբ։ Փաթեթի նպատակն է հանրային իրավակարգի առողջացումը, դատական գործընթացի մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, անվտանգության ապահովումը, հանցագործությունների կանխարգելումը և ողջամիտ ժամկետներում դատական ատյաններում գործերի քննությունը։
«Նման մեխանիզմը կիրառվել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Այժմ որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել այս պրակտիկան։ Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը, որը նույնպես մի շարք դեպքերում խորհուրդ է տվել կիրառել այս նորամուծությունը», - ասել է Ղազարյանը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: