Հայաստանում կոռուպցիայի դեպքերը խոշորամասշտաբ են
Պետական գնումների ոլորտում չարաշահումները մեծ են:
«Իշխանությունները հանրության լայն շերտերի մոտ տպավորություն են ստեղծում, թե կոռուպցիայի դեմ ռեալ պայքարում են, սակայն ծավալների առումով, եթե համեմատենք, անհամեմատելի են, դեպքերը խոշորամասշտաբ են»,- «Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ ԶԼՄ-ներին ասել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է, որ զանգվածային բնույթ կրող, հանրության լայն շերտերի կյանքին առնչվող տեսանելի դեպքերը նվազել են, բայց պետական իշխանության, այս կամ այն պաշտոնյայի մասնակցությամբ առկա են դեպքերը։
Վարազդատ Հարությունյանը նշել է, որ պետական գնումների ոլորտում չարաշահումները մեծ են, ինչի մասին վերջին 8 տարիների ընթացքում բարձրաձայնվում է։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: