Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 8-րդ փուլը, որի արդյունքում համայնքների թիվը 70-ից կդառնա 64
Վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներ են։

Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 8-րդ փուլը, որի արդյունքում համայնքների թիվը 70-ից կդառնա 64։ Արմենպրեսս-ի փոխանցմամբ այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել 3 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Վայոց ձորում։
Խուդաթյանի խոսքով՝ նշված համայնքների համար սա միավորման արդեն երկրորդ փուլն է, քանի որ ավելի մեծ միավորներում միավորվում են նախկինում արդեն միավորված համայնքները։
Նախարարը հիշեցրեց, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ 7 փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը դարձել է 70, որոնցից 63-ը միավորված համայնքներ են։
«Չեն միավորվել մայրաքաղաք Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներ։ Համայնքների միավորման 8-րդ փուլի իրականացման արդյունքում համայնքների թիվը կդառնա 64, որից միավորված համայնքները կլինեն արդեն 57-ը»,- նշեց նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: