Կիրակի, օգոստոսի 23
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
23 օգոստոսի 2026 • 07:40

Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տարբեր հարթակներում մշտապես իրականացնում են իրազեկման աշխատանքներ:

Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ

Օգոստոսի 22-ից 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից` հորդորելով պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112։

ՆԳՆ փրկարար ծառայությունը տարբեր հարթակներում մշտապես իրականացնում են իրազեկման աշխատանքներ: «Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հաղորդագրությունն ուղարկվել է լատինատառ, ինչի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև