Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ
Կառույցից հայտնում են, որ իրականացված ստուգումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են մայիսի 20-27-ը հայկական ընկերություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքները։
Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Կառույցից հայտնում են, որ իրականացված ստուգումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց։
Մինչ պաշտոնական ամփոփումը, երկու երկրների վերահսկող մարմինների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողականորեն իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները։ Նպատակն է ապահովել, որ հայ արտադրողների համար գլխավոր սպառման շուկա համարվող Ռուսաստանի Դաշնություն արտահանվի բացառապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերին և պահանջներին համապատասխանող արտադրանք։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: