Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին
Այս ճանաչումը մեզ մեծ հաշվով ոչինչ չի էլ տալու․Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։
«Իսրայելի ԱԳ նախարարը ասաց, որ իրենց բարոյական պարտքն է, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Եթե մենք այդ հայտարարությունը հիմք վերցնենք, ապա մենք այդտեղ չտեսանք նախորդ տարիներին անզիջում ժխտողական կեցվածքի մեղայականը, դատապարտումը։ Պետք է հասկանանք, որ այսօր թվացյալ լարված են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, բայց Իսրայելը և Թուրքիան 1996 թվականից բավականին լուրջ ռազմավարական դաշնակիցներ են և այդ համաձայնագրերը չեղարկված չեն»,- ասել է Հայկ Դեմոյանը։
Ըստ Դեմոյանի, այս ճանաչումը մեզ՝ մեծ հաշվով ոչինչ չի էլ տալու։ Նրա կարծիքով՝ սա Իսրայել-Թուրքիա պայմանավորվածության հետևանք է. «Ոգևորվողները կարող են ոգևորվել, դա իրենց կարծիքն է, կարող են դատապարտողներ էլ լինել։ Ես երրորդ կարծիք եմ հնչեցնում։ Իմ հիմնական առաքելությունը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է և աշխարհաքաղաքական առումով նրանց հիշատակը մանրադրամի չվերածելն է։ Քաղաքական փաստաթղթերը պատեհապաշտական, այսրոպեական որոշումները միմիայն վնասում են՝ լինի դա Հայոց ցեղասպանության զոհերի, Հոլոքոստի, թե մեկ այլ ցեղսպանության»։
Ըստ Հայկ Դեմոյանի այս հարցում շատ ուրիշ շահեր կան և դրանք Իսրայելը շատ լավ հաշվարկել է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։