Հինգշաբթի, մայիսի 7
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
7 մայիսի 2026 • 10:47

Ռուբեն Վարդանյան. «Հայտարարե՛ք պատասխանատուին, կամ խոստովանե՛ք, որ գերիների սպասումներն անիմաստ են»

Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

Ռուբեն Վարդանյան. «Հայտարարե՛ք պատասխանատուին, կամ խոստովանե՛ք, որ գերիների սպասումներն անիմաստ են»

Գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվից հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ է, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝  անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։

Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։
Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է  պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։

Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների,  ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։ 

Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։

Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի  ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։

Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:

Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝  70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։ 

Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին։
Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։

Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է:

Ռուբեն Վարդանյան»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանիՀայաստան

7 մայիսի 2026

Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի

Վճռի 227-րդ կետում Դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս հինգ անձանց մահերը վերագրելի են պետությանը։

ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստան

7 մայիսի 2026

ՀՀ-ում մայիսի 19-23-ը կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերՀայաստան

7 մայիսի 2026

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր

Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։