Հայտնաբերվել է 4 կիլոգրամ թմրամիջոց
Ձերբակալվել են երիտասարդներ.
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 18-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա երկու երիտասարդի։
20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: