Հայտնաբերվել է Փամբակ գետում որոնվող երկրորդ անչափահասի մարմինը. ՆԳ նախարարն այցելել է Վանաձոր
Նույն օրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Վանաձոր։

Շուրջ մեկ շաբաթ տևած ծավալուն որոնողական աշխատանքներից հետո, հունիսի 22-ին, Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող երկրորդ անչափահասի մարմինը, հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրասուզակը դիակը հայտնաբերել է ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա։
Նույն օրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Վանաձոր։ Նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, որտեղ տեղում հետևել է Փրկարար ծառայության եվ Ոստիկանության ստորաբաժանումների գործողություններին։
Գետում եվ հարակից տարածքներում իրականացված որոնողական աշխատանքներին մեկ շաբաթ շարունակ ներգրավված է եղել ավելի քան 1700 փրկարար, ոստիկան եվ կամավորական խմբեր։ Որոնումներն ընթացել են բարդ եղանակային պայմաններում եվ դժվարանցանելի տեղանքում։
Հիշեցնենք, որ անչափահասների որոնողական աշխատանքները մեկնարկել էին հունիսի 15-ին՝ Փամբակ գետում նրանց կորչելու վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: