Հերթական ադրբեջանական սադրանքը՝ ուղղված ՀՀ-ի դեմ պետական մակարդակով
Այս միջոցառման շրջանակում ներկայացվել են տարածաշրջանի մշակույթն ու ավանդույթները արտացոլող տաղավարներ, ցուցադրություններ և համերգային ծրագիր։

Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Ենի Զոդ գյուղում անցկացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն։
Այս միջոցառման շրջանակում ներկայացվել են տարածաշրջանի մշակույթն ու ավանդույթները արտացոլող տաղավարներ, ցուցադրություններ և համերգային ծրագիր։
Միջոցառման վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում երևում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ ներկայիս սուվերեն տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Սա դիտարկվում է որպես բացահայտ պրովոկացիա՝ ուղղված ՀՀ սուվերենության և ինքնիշխանության դեմ՝ պետական մակարդակով կազմակերպված նախաձեռնությունների շրջանակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին, երկրի ներսում ձևավորում է այնպիսի նարատիվներ, ըստ որոնց՝ Հայաստանի ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։