Հայաստան
29 հունիսի 2026 • 09:51
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել, հայտնում են ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից ենթադրվում է, որ նա եղել է երիտասարդ, իսկ ոտքի ոսկորների համեմատությամբ՝ ունեցել է իր ժամանակաշրջանի համար բավականին բարձր հասակ՝ մոտ 1.80 մետր։

Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։



Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: